211652_close_icon

Տրանսպորտի երթուղիների վերջնակետերում կտեղադրվեն կենսազուգարաններ

views-count1834 դիտում article-date 15:01 27-01-2025
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ։ Շուրջ 550 ավտոբուսից ստացվող տվյալներն օգնում են դիտարկել դրանց շարժն ու հետագիծը, այն հնարավորություն կտա դիտարկել ու կառավարել երթերը, դրանց միջակայքերը:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ առցանց արդեն հասանելի է նաև ավտոբուսների տեսահսկման համակարգը: Yandex հավելվածում էլ նախատեսվում է ներառել ոչ միայն «Երևանի ավտոբուս» ընկերության շարժակազմերը, այլև՝ «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տրոլեյբուսները։

Երևանի քաղաքապետարանից հայտնել են նաև, որ հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում կտեղադրվեն կենսազուգարաններ: Դրանց տեղադրման և սպասարկման մրցույթը կայացել է, ծրագիրն արդեն մեկնարկել է:

Նմանատիպ նյութեր