211652_close_icon

Գայանե Հեքիմյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում․ ՔԻՊ

views-count1240 դիտում article-date 10:21 21-01-2025
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ահազանգում է, որ ՔԻՊ նախագահ, Պահպանողական կուսակցության խորհրդի անդամ Կարեն Հեքիմյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել։ Նրա դստեր՝ Գայանե Հեքիմյանի, նկատմամբ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպանատունը զազրելի մոտեցում է կիրառել, անհիմն մերժելով ԵՄ մուտքի վիզայի տրամադրումն, այն դեպքում, երբ Գայանե Հեքիմյանն ունի մուլտիվիզա, նույն դեսպանատան տրամադրած վիզայով բազմիցս եղել է ԵՄ երկրներում կրթական, զբոսաշրջային նպատակներով, երբեք չի խախտել ԵՄ երկրների օրենքները, վիզայով սահմանված ժամկետները։

ՔԻՊ-ը հիմքեր ունի ենթադրելու, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան կողմից Գայանե Հեքիմյանին հանիրավի թիրախավորելը կապված է Կարեն Հեքիմյանի իրավապաշտպան, քաղաքական գործունեության, ի մասնավորի՝ ՀՀ իշխանությունների անարդյունավետ, աղետալի քայլերը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան ռիսկային գործունեությունը քննադատելու, դեսպանատան և ՀՀ ԱԳՆ-ի կողմից ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերին, հերթեր ծախելու դրվագներին արձագանքելու հետ։

Այսու՝ ՔԻՊ-ը հայտարարում է, որ Գայանե Հեքիմյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է կիրառվում ՀՀ
իշխանությունների, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպանատան կողմից, վտանգվում են ժողովրդավարությունը և հասարակական արժեքները, ոտնահարվում օրինականությունն ու մարդու իրավունքները, կասկածի տակ է դրվում ՀՀ-ԵՄ գործակցության արդարությունն ու անկեղծությունը։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ

Նմանատիպ նյութեր