211652_close_icon
views-count2479 դիտում article-date 17:51 12-06-2026

Ալեն Ղևոնդյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում օրվա իշխանություններին քննադատելու, պաշտոնականից տարբերվող դիրքորոշում հայտնելու համար

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն գնահատում է, որ ՀՀ իշխանությունները, քաղաքագետ և հանրային գործիչ Ալեն Ղևոնդյանին ձերբակալելով և անազատության մեջ պահելով՝ խախտում են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները, արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը, վտանգվում են ժողովրդավարությունը և հասարակական արժեքները։

Որպես կողմնակալ դիտորդ, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կարծիք է հայտնում, որ Ալեն Ղևոնդյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում օրվա իշխանություններին քննադատելու, պաշտոնականից տարբերվող դիրքորոշում հայտնելու համար։

Առաջնորդվելով ԵԽԽՎ թիվ 1900 բանաձևով «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն միանում է հանրային գործիչ, քաղհալածյալ Ալեն Ղևոնդյանին անհապաղ ազատ արձակելու հասարակական պահանջին։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝ Կարեն Հեքիմյան
12.06.2026թ
Երևան

Նմանատիպ նյութեր