211652_close_icon
views-count3109 դիտում article-date 11:00 20-01-2025

«Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանի անվամբ և լուսանկարներով բացել են «Ինստագրամ»-ի կեղծ էջ. գործին խառնվել են ոստիկաններն ու քննիչները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստաթղթերը ձևակերպվել են ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանի անձի հետ կապված։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Հայփոստ»-ի իրավաբանական ծառայության ղեկավար Սերգեյ Թադևոսյանը դիմել է իրավապահ մարմիններին և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք Շ. Ալեքսանյանի անվամբ և լուսանկարներով «Ինստագրամ» սոցիալական հարթակում բացել են կեղծ էջ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կեղծ էջ բացած անձի կամ անձանց ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր