211652_close_icon
views-count23686 դիտում article-date 18:34 06-11-2019

Երևանում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի բանկային քարտից հափշտակել են խոշոր չափի գումար. գործին խառնվել են ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևանի քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Կարեն Կարապետյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա ապրիլի 18-ին անհայտ անձը Երևանում գործող բանկերից մեկի տրամադրած բանկային քարտից հափշտակել է խոշոր չափի գումար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ գումարը պատկանել է Կ. Կարապետյանին, ով, ֆոտոլրագրողի տեղեկություններով, աշխատում է որպես ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ և ամիսներ անց նոր միայն Կ. Կարապետյանը դիմել է իրավապահներին։ Փաստի առթիվ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում, իսկ գլխավոր դատախազության ավագ դատախազի բանկային քարտից հափշտակվել է մոտ 380 հազար դրամ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր