Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտի հարցով դատավարությունը հետաձգվել է
Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հետաձգել է նախագահ Յուն Սուկ Յոլի իմպիչմենտի գործով դատավարությունը, նախագահը չի ներկայացել դատարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:
Փաստաբանն ասել էր, որ նախագահը չի մասնակցի նիստին՝ հավելելով, որ նրան կալանավորելու իշխանությունների առաջարկը թույլ չի տվել նախագահին արտահայտել իր դիրքորոշումը դատավարության ժամանակ:
Հաջորդ նիստը նշանակված է հունվարի 16–ին: Եթե Յուն Սուկ Յոլն այս անգամ ևս չմասնակցի, դատավարությունը կշարունակվի նրա փաստաբանական թիմով:
Սահմանադրական դատարանը 180 օրվա ընթացքում պետք է որոշի՝ Յուն Սուկ Յոլին հեռացնել նախագահի պաշտոնից, թե վերականգնել լիազորությունները։
Հարավային Կորեայի խորհրդարանը դեկտեմբերի 14-ին քվեարկել էր նախագահ Յուն Սոկ Յոլին պաշտոնանկ անելու օգտին։