4792 դիտում
16:48 13-01-2025
Երևանում 26-ամյա երիտասարդը ամանորյա օրերին Հայաստանում հայտնի բանկերից մեկից բանկային գործարքներ կատարելու արդյունքում հափշտակել է խոշոր չափի՝ 753 մլն դրամ գումար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին հափշտակության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 42-ամյա տղամարդը և հայտնել, որ հունվարի 1-ին, ժամը 20։00-ից մինչև հունվարի 5-ի ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում իրենց բանկի հաճախորդ 26-ամյա Սարգիս Ղ․-ն թվով 1563 առցանց բանկային գործարքներ կատարելու արդյունքում բանկից հափշտակել է 753 մլն դրամ գումար և փոխանցել թվով 160 այլ բանկերի քարտերի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Սարգիս Ղ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանություն դիմած տղամարդը Հայաստանում հայտնի բանկերից մեկի ինքնասպասարկման սարքերի սպասարկման ծառայության ղեկավարն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։