211652_close_icon
views-count2338 դիտում article-date 12:18 12-01-2025

Երևանի քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին․ «Mercedes»-ի վարորդի մոտ հայտնաբերվել են «կոկաին» և «մեթանֆետամին» տեսակի թմրամիջոցներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչության թմրամոլության ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 34-ամյա Ա․ Զ․-ն իր մոտ թմրամիջոց է պահում, ով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանները հունվարի 10-ին, հերթական օպերատիվ տեղեկությունն են ստանում, որ նա գտնվում է Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցում, որտեղ էլ մեկնելով քրեական ոստիկանները նրան հայտնաբերում են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով։ 

Վերջինը թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվում և տեղափոխվում է Երևանի քրեական ոստիկանություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է պոլիէթիլենային 2 տոպրակ, որոնցից մեկում եղել է «կոկաին»  տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ փոշենման զանգված՝ ընդհանուր 0․34 գրամ, մյուսում՝ «մեթանֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված՝ ընդհանուր 0․97 գրամ զանգվածով։

Ավտոմեքենան տեղափոխվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Դեպքի փաստով ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք Ա․ Զ․-ի հետ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Զ․-ն բաց է թողնվել։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր