46471 դիտում
14:42 19-01-2022
Երևանում թալանել են հայաստանյան հայտնի բանկերից մեկի վաճառքի վարչության պետի բնակարանը. հափշտակել են խոշոր չափի ոսկյա զարդեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 19-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 31-ամյա Լ. Փաշինյանից, ով հայտնել է, որ գալով տուն հայտնաբերել է տունը թալանված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշված հասցե է մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը և Հայաստաի քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Տեղում Լ. Փաշինյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ, հավանաբար, հունվարի 18-ին՝ ժամը 08:30-ից մինչև ժամը 23:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք են գործել իր բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր:
Փաստի առթիվ քննիչ Նիկողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Փաշինյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է նաև, որ ինքը աշխատում է հայաստանյան հայտնի բանկերից մեկում՝ որպես վաճառքի վարչության պետ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1906 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)