2521 դիտում
11:14 12-01-2025
Արտակարգ դեպք՝ Երևանում․ Հյուսիսային պողոտայում «Պարմա» սուպերմարկետի պահեստային հատվածում նկատվել է կրակ ու ծուխ․ ժամանել են հրշեջների մի քանի մարտական հաշվարկ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ տեղում է Կենտրոնի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում գործող «Պարմա» սուպերմարկետի ստորգետնյա պահեստային հատվածում ծուխ և կրակ են նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2, թիվ 1-ին և թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Գեղամ Մանուկյանը, պարեկ Տաթևիկ Ռոստոմյանն ու կրտսեր պարեկ Վարուժան Խուդավերդյանը՝ վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Պարզվել է, որ տարածքում առկա է ծխապատ գոտի և հրշեջները իրականացնում են հետախուզում՝ կրակի օջախ կամ օջախներ հայտնաբերելու համար։
Դեպքի վայր է ժամանել նաև փրկարար ծառայության ԲԱՎ հերթապահ խումբը։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնի ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր հերթապահություն են իրականացնում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+