211652_close_icon
views-count2233 դիտում article-date 20:57 11-01-2025

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. ըստ «BMW»-ի վարորդի ու հավաքված քաղաքացիների՝ պատճառը ճանապարհի մերկասառույցն ու մառախուղն են եղել. օպերատիվ են գործել ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Հրանտ Գ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան Մ4 125 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվեl հողաթմբին և հայտնվել ձորակում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ  Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատարի տեղակալ Գրիգոր Մաթևոսյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Վարորդն ու քաղաքացիները դեպքի վայրում նշում էին, որ վթարի պատճառը մերկասառույցն ու մառախուղն են եղել, իսկ ճանապարհը սպասարկող Կոտայքի ճանշինը վթարից 20-30 րոպե հետո նոր բարեհաճել է ու սկսել է ճանապարհը մշակել՝ աղ ու ավազ լցնելով: 

Ավտոմեքենայի անվադողերն էլ ձմեռային են: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր