2974 դիտում
09:59 12-01-2025
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը. ըստ վարորդների՝ ճանապարհը եղել է մերկասառույց, ու միայն վթարից հետո է ճանշինը ժամանել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Հարթավան գյուղի խաչմերուկում, բախվել են «Mercedes», «Mitsubishi» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածք սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արսեն Մատինյանն ու Տիգրան Բարսեղյանը։
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ու վարորդները նշում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց և միայն վթարից հետո է ճանապարհը սպասարկող ճանշինը ժամանել ու սկսել ճանապարհը մշակել աղ ու ավազով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+