211652_close_icon
views-count2038 դիտում article-date 12:51 07-01-2025

Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումները փակվելու են. Կադաստրի կոմիտեի նախագահ

Կադաստրի կոմիտեն 2024-ի համար ունեցել է նախատեսված իրականացման 13 միջոցառում և դրանցից գրեթե բոլորը միտված են եղել Կադաստրի կոմիտեում գործառույթների թվայնացմանը և ավելի արդյունավետ գործառույթների իրականացմանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը:

Նա դրանց թվում նշեց նոր թարմացված գեոպորտալի տեխնիկական առաջադրանքի կազմը և համապատասխան գործընթացի սկսելը, համակարգի սերվերային հաշվողական համակարգերի հզորացումների ուժեղացումը, էլեկտրոնային համակարգերի տեքստային տվյալներում սուբյեկտների նույնականացման աշխատանքները:
«Կադաստրի կոմիտեի բյուջեի կատարողականը 2024-ի համար կազմել է շուրջ 96,2 %: Հատկացված միջոցներից 77%-ը կազմել է աշխատավարձային ֆոնդը, իսկ մնացած արդեն 23%-ը ուղղվել է կադաստրի կոմիտեի զարգացմանը և համապատասխանաբար նոր համակարգերի ներդրմանը։

2024-ը ծառայությունների մատուցման տեսանկյունից եղել է աննախադեպ: Մենք ծառայությունների մատուցման միջոցով պետական բյուջեի հավաքագրել ենք շուրջ 8,7 միլիարդ դրամից ավել գումար։

Վարչապետի որոշմամբ արդեն ունեինք տարածքային չորս ստորաբաժանումներ, մենք որոշումով վերամիավորում ենք այդ ստորաբաժանումները՝ համապատասխանաբար թողնելով մեկ գրանցման միասնական ստորաբաժանում: Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումները փակվելու են և գրանցման միասնական ստորաբաժանումն է իրականացնելու այդ գործառույթները։ Լոռու մարզային ստորաբաժանումը արդեն փակված է, Սյունիքի և Շիրակի մարզային ստորաբաժանումները կփակվեն արդեն մոտակա մի քանի ամիսների ընթացքում։ Սյունիքում, Շիրակում, Լոռիում նաև ստեղծվել են խորհրդատվական երեք կենտրոններ, որոնք իրենց մեջ ներառում են այդ մարզերում գործող գրասենյակները։

Հարցին՝ քաղաքացիների համար հասանելիությունը որքանո՞վ է ապահովվում, Թովմասյանը պատասխանեց. «Մենք շարունակաբար զարգացնում ենք խոշորացված համայնքների հետ մեր հարաբերությունները և 2024-ին ևս խոշորացված որոշ համայնքների հետ կապել ենք համապատասխան պայմանագրեր, որոնցով իրենք ստացել են հնարավորություն քաղաքացիներից ստանալ դիմումներ և ներկայացնել կադաստրի կոմիտե։ Սա այն դեպքերի համար, երբ որ քաղաքացին ֆիզիկապես ցանկություն ունի դիմումը ներկայացնել համապատասխան մասնագետի աջակցությամբ: Սակայն մենք շատ կարևորում ենք առցանց ծառայությունների հարթակի գործողությունները:
Ուզում եմ հիշեցնել, որ Կադաստրի կոմիտեում գործում է առցանց ծառայությունների մատուցման e-cadastre.am հարթակը, որը նույնությամբ կրկնում է բոլոր այն գործառույթները, որը որ քաղաքացին ցանկություն ուներ կամ հնարավորություն ուներ ստանալ այն գրասենյակներում, որտեղ որ Կադաստրի կոմիտեն ընդունում էր քաղաքացիներից դիմումներ։

Բացի սա, Կադաստրի կոմիտեն գործարկել է նաև մոբայլ հավելվածը, որը տեղադրված է և iOS-ում և Android համակարգերի համար համապատասխան հարթակներում, և քաղաքացիները ևս հնարավորություն ունեն ներբեռնել այդ հավելվածը և հավելվածի միջոցով ևս ներկայացնել համապատասխան դիմումներ։ Ինչպես նաև ակտիվացված է «YESEM» նույնականացման համակարգը, և եթե քաղաքացիները ունեն թվային էլեկտրոնային ստորագրություն, այդ քարտի միջոցով կամ հեռախոսահամարի բջջային կապի ծառայության միջոցով, ապա իրենք շատ հանգիստ կարող են նույնականացվել մեր համակարգում և այդ դիմումները ևս ներկայացնել»:

Նմանատիպ նյութեր