211652_close_icon
views-count949 դիտում article-date 16:40 11-11-2026

Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 4-10-ը (2026թ․)

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ նոյեմբերի 4-5-ը և 8-10-ը,
Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում ՝ չեն գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ նոյեմբերի 4-6-ը և 8-ին,
Արաբկիրում՝ նոյեմբերի 4-ին,
Շենգավիթում և Նոր Նորքում՝ չեն գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Նմանատիպ նյութեր