ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումում Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում հաշվառված շահառուի մասնակցությամբ կազմակերպվել է դասընթաց
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ «Վերաինտեգրման ուղիներ․ հզորացում սոցիալական ներառման միջոցով՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումում հոկտեմբերի 16-ին կազմակերպվել է դասընթաց՝ Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում հաշվառված 8 շահառուի մասնակցությամբ:
Հանդիպմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը, ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանը, ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի ծառայողներ Վահան Ներսիսյանը և Հարութ Ավանեսյանը, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Նարե Հովհաննիսյանը և «Ալյանս» հոգեբանա-սոցիալական համայնքային կենտրոնի ղեկավար Ելենա Հովհաննիսյանը։
Էդգար Մարտիրոսյանը մասնակիցներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները, գործունեության սկզբունքները, Պաշտպանին դիմելու, ինչպես նաև Պաշտպանի իրավասությանը վերապահված հարցերի քննարկման ընթացակարգերը։
Հարցուպատասխանի ձևաչափով ծավալվել է քննարկում, որի ընթացքում շահառուները բարձրացրել են իրենց հուզող մի շարք հարցեր՝ կապված իրենց կարգավիճակի, իրավունքների ու պարտականությունների, դատվածության իրավական հետևանքների, սահմանափակումների և այլնի հետ։
Մասնակիցները ծանոթացել են իրենց իրավունքների իրացման, այդ համատեքստում համապատասխան պետական կամ այլ մարմիններին դիմելու ընթացակարգերի և ժամկետների վերաբերյալ հարցերին։