ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը
2027 թվականին ՀՆԱ-ն կանխատեսվում է 13 տրիլիոն 614 մլրդ դրամ։ Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3 տրիլիոն 604 մլրդ դրամ, ինչը կազմում է ՀՆԱ-ի 26,5 տոկոսը։ Հարկային եկամուտները կկազմեն 3 տրիլիոն 463 մլրդ դրամ, ինչը ՀՆԱ-ի 25,4 տոկոսն է․ այն 2026 թվականի համեմատ պլանավորվում է բարելավել 0,6 տոկոսային կետով։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ Վերոնշյալ տվյալները ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Պետական բյուջեի ծախսերը կկազմեն 4 տրիլիոն 72 մլրդ դրամ, ինչը ՀՆԱ-ի 29,9 տոկոսն է։ Կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 5,6 տոկոսը՝ 761 մլրդ դրամ՝ 2026 թվականի բյուջեով նախատեսված 704 մլրդ դրամի համեմատ։
Կապիտալ ծախսերի 44 տոկոսը կկազմեն պաշտպանության ծախսերը։ 2026 թվականի համեմատ աճ կարձանագրվի Առողջապահության նախարարությունում 136 մլրդ դրամով, Աշխատանքի և բարեկեցության նախարարությունում՝ 91 մլրդ դրամով, Պաշտպանության նախարարությունում՝ 53 մլրդ դրամով։ Ուժային ոլորտում այն կլինի 835 մլրդ դրամ՝ 13 տոկոս աճով, տնտեսական ոլորտում՝ 496 մլրդ դրամ՝ 10 տոկոս աճով, սոցիալական ոլորտում՝ 1 տրիլիոն 868 մլրդ դրամ՝ 15 տոկոս աճով, օրենսդիր և գործադիր ծախսեր՝ 668 մլրդ դրամ՝ 5 տոկոս աճով, արդարադատություն՝ 82 մլրդ դրամ, ապարատային մարմիններ՝ 29 մլրդ դրամ՝ 10 տոկոս նվազմամբ, Կառավարության պահուստային ֆոնդ՝ 93 մլրդ դրամ։
Նախարարը խոսել է նաև տնտեսական զարգացումների ու միջազգային շուկաներում իրավիճակի մասին։ 2026 թվականին դրական տնտեսական զարգացում է արձանագրվել։ Միջազգային շուկաներում առկա է գնաճային միջավայր, պղնձի և նավթի գների աճ։ Վահե Հովհաննիսյանի խոսքով կանխատեսումների համաձայն՝ առաջիկայում նավթի գները կնվազեն. նախորդ շաբաթ այդ նվազումը նկատելի էր։ «Հայաստանից արտահանման ծավալները նվազում են, բայց եթե մենք մաքրում ենք վերաարտահանումը, ապա արտահանման ծավալներն աճում են։ Մենք կառուցել ենք մեր ենթադրություններն այն հանգամանքի վրա, որ հաջորդ տարի այդ վերաարտահանման գործոնն ավելի փոքր կլինի կամ ընդհանրապես չի լինի»,- նշել է նախարարն ու հավելել, որ դրամական փոխանցումները շարունակում են աճել 21,5 տոկոսով․ այս պայմաններում Կենտրոնական բանկն իրականացրել է միջամտություններ, որոնց արդյունքում ռեզերվներն էականորեն աճել են։
Պատգամավորների հարցերի շրջանակում Վահե Հովհաննիսյանը խոսել է արտաքին միջավայրի կանխատեսումների ու բյուջեի վրա դրանց ազդեցության, ծրագրային ցուցանիշների, տնտեսության վրա վերջին շրջանում որոշ բիզնեսների փակման ազդեցության, ծրագրային բյուջետավորման առանձնահատկությունների, արտահանման ուղղությունների և ոլորտային այլ հարցերի վերաբերյալ։