63402 դիտում
17:54 12-04-2021
Արտակարգ դեպք Լոռու մարզում մեկ օրում կոտրել են Լոռու մարզի դատախազության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքերի պատուհանների ապակիներն ու տեսանկարահանող սարքը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք քարերով կոտրել են Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի փողոցում գտնվող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի 2-րդ հարկի պատուհանի և 1-ին հարկի ոտքի դռան պատուհանների ապակիները:
Նույն օրը կոտրել են նաև Վանաձոր քաղաքում Մյասնիկյան փողոցում գտնվող Լոռու մարզի դատախազության շենքի 2-րդ և 4-րդ հարկերի 2 պատուհանների ապակիները:
Նույն օրը՝ նույն եղանակով, կոտրել են նաև Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում գտնվող ոստիկանության Լոռու մարզային վարչության շենքի 1-ին հարկի 4 և 2-րդ հարկի 2 պատուհանների ապակիները, ինչպես նաև մուտքի դռան մոտ ամրացված տեսանկարահանման սարքը:
Նշված փաստերով ոստիկանության Տարոնի և Բազումի բաժինների հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերն արդեն կազմվել և փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
30513 դիտում
18:59 21-03-2019
Ինչո՞ւ է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը դիմել ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետին
Այս բաժնից
15493 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35738 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց