40655 դիտում
14:16 03-01-2025
Դիմակավորված ոստիկանական օպերացիայի արդյունքում «4-րդ գյուղից» ոստիկանություն տեղափոխված անձանցից պարզվել է՝ «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին ոչ մի առնչություն չունի տեղի ունեցածի հետ. նա րոպեներ անց ազատ է արձակվել
Երեկ՝ հունվարի 2-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել դիմակավորված ոստիկանական օպերացիայի մասին, որը տեղի էր ունեցել «4-րդ գյուղում»՝ «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի դիմաց, որտեղ ոստիկանները կատարել էին իրենց պրոֆեսիոնալ գործն ու մի քանի հոգու տեղափոխել էին ոստիկանության Մալաթիայի բաժին։
Տեղում պարզվել է, որ նշված կրակոցների միջադեպի հետ կապված ոչ մի առնչություն չի ունեցել «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին՝ Ժորա Վարդանյանը, ով պարզապես օպերացիա իրականացնելու ժամանակ եղել է գործարանի մոտ՝ փողոցում, ինչից հետո նրա նկատմամբ ոչ մի իրավական գորժընթաց չի կատարվել և բաց է թողնվել։
Կրակոցներ արձակողին էլ ոստիկանները ներկայացրել են Մալաթիայի քննչական բաժին ու այսօր SHAMSHYAN.com զանգահարած՝ տուժածների բարեկամները հայտնում էին, որ քննիչը կրակոցներ արձակողին ազատ է արձակել, իսկ Ժ. Վարդանյանն ընդհանրապես կապ չունի կրակոցների հետ:
ՀՀ ՆԳՆ-ից էլ դեպքի կապակցությամբ տեղեկություն է տարածվել, այն է, Քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ ամուսինները հաստատապես չեն տեսել, թե ինչով է կրակել տղամարդը։ Իսկ փորձագետի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ կրակոցի հետքեր չեն հայտնաբերվել։
Տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել են խաղալիք պայթուցիկիներ, և, ըստ նախնական տվյալների, նա հենց այդպիսի պայթուցիկներ է նետել հարևանի տան վրա։
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 27-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն վարչության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանում՝ Հաղթանակ թաղամասում, ժողովրդին հայտնի «4-րդ գյուղ»-ում իրականացրել էին հատուկ օպերացիա։
Օպերացիան իրականացվել էր Հաղթանակ թաղամասում հայտնի «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի դիմաց, որտեղ էլ միչև ատամները զինված, դիմակավորված քրեական ոստիկանները գետնին էին պառկեցրել, ապա ոստիկանության Մալաթիայի բաժին էին տեղափոխել մի քանի անձանց։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխվածների մեջ էր եղել «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին՝ նախկին դատավոր Գագիկ Խանդանյանի փեսա Ժորա Վարդանյանը և ոստիկանական հատուկ օպերացիան էլ կապված էր եղել 1 օր առաջ Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում տեղի ունեցած մոտ 20 կրակոցների հետ, որի ժամանակ կրակոցներ էին արձակել 47-ամյա բնակչի տան ուղղությամբ։ Ոստիկանություն տեղափոխված Ժ․ Վարդանյանը տարիներ առաջ Երևանում՝ Վազգեն Սարգսյան փողոցում, ՀՀ Կենտրոնական բանկի հարևանությամբ, իր վարած «Mercedes G» մակնիշի «999 DO 99» համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել կին հետիոտնի։ Վերջինը տեղում մահացել էր, իսկ Ժ․ Վարդանյանը դեպքի վայրը լքել էր, նրա փոխարեն մեկ այլ քաղաքացի էր ոստիկանություն ներկայացել ու հայտնել, որ վրաերթը ինքն է կատարել, սակայն քննիչների ու ոստիկանների օպերատիվ ու ճիշտ աշխատանքի արդյունքում պարզվել էր, որ վրաերթը կատարել է Ժ․ Վարդանյանը, ում վերաբերյալ մեղադրական եզրակացություն էր կազմվել և գործն ուղարկվել էր դատարան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։