211652_close_icon
views-count11017 դիտում article-date 22:08 24-12-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ աղբատար մեքենայի հետևի զույգ անվադողերը անվահեծով պոկվել ու հարվածել են «Toyota Camry»-ին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում, աղբավայրի հարևանությամբ աղբատար ավտոմեքենայի հետևի զույգ անվադողերը անվահեծով պոկվել են ու բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Toyota Camry»-ի վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Տիգրան Միրզոյանն ու Կարապետ Կարապետյանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են աղբատարի վարորդի և «Toyota Camry»-ի հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր