19292 դիտում
22:58 12-12-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Mercedes» մակնիշի բեռնատարը բախվել է ճանապարհի երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:45-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Արամ Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան Գյումրի Մ1 ավտոճանապարհի 16 կմ հատվածում՝ Աշտարակ քաղաքի մուտքի մոտ, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա՝ ծառերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկ Տիգրան Ղազարյանն ու կրտսեր պարեկ Վարդան Ղամբարյանը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է՝ վթարն այլ ելք ունենար։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+