211652_close_icon
views-count86944 դիտում article-date 20:21 15-11-2023

Երևանի գնդի պարեկներն իրականացրել են «Պաշտոնիդ ու համարներիդ չխաբնվես» օպերացիան. «պլաշչադկան» լցվել է օրինախախտ վարորդների, այդ թվում պաշտոնյաների՝ թանկարժեք ու գոլդ համարանիշներով ավտոմեքենաներով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով վերջին օրերին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով Երևան քաղաքի գնդի պարեկներն իրականացրել են օպերացիա, որը կրել է «Պաշտոնիդ ու  համարներիդ չխաբնվես» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ Ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով հանրապետությունում Պարեկային ծառայության գումարտակի ու վաշտերի պարեկները, ժողովրդի լեզվով ասած, մի իսկական «արմագեդոն» են արել և պարեկների կողմից հայտնաբերվել ու պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել մեծ թվով օրինախախտ վարորդների տրանսպորտային միջոցներ, որոնց տերերը հանրությանը հայտնի անձինք են, այդ թվում՝ պաշտոնյաներ։

Երևան քաղաքում «Պաշտոնիդ ու համարներիդ չխաբնվես» օպերացիան Ա. Խուդինյանի հանձնարարականով ղեկավարել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանն ու գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանը:

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ուժեղացված ծառայությունը կատարել են Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի (գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի), 2-րդ գումարտակի (գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի), 3-րդ գումարտակի (գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի) և 4-րդ գումարտակի (գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի) ծառայողները և ժամերի ընթացքում ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել օրինախախտ վարորդների ավտոմեքենաները, որոնք համարում էին, որ իրենք անձեռնմխելի են, գտնվում են իշխանության բարձր հովանու ներքո ու կարող են ավտոմեքենան վարելիս չունենալ վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենան կարող է չունենալ ԱՊՊԱ, տեխզննումը անցած չլինի, մգեցված ապակիներով ու առանց ամրագոտու կարող են երթևեկել, սակայն, ինչպես ասում էր մեծն Սևակը, այդ վարորդներին երազախաբություն էր սպասվում։

Բոլոր ավտոմեքենաները, անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, անկախ ավտոմեքենայի մակնիշից ու համարանիշից, մեծն Իսահակյանի ասած «Աբու-Լալա Մահարի»-ի քարավանի նման տեղափոխվեցին «պլաշչադկա»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով անգամ մի քանի թանկարժեք ավտոմեքենաների վարորդներ փորձել են հեռախոսակապի միջոցով իրենց հարցերը լուծել, որպեսզի պարեկները կատարված խախտումները չարձանագրեն ու ավտոմեքենաները չտեղափոխեն ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, բայց դա ևս օգուտ չի տվել. ում որ զանգահարել են, հեռախոսի մյուս կողմում երկար են սպասել, որ պարեկը պետք է իրենց հետ կապնվի, բայց, ինչպես ժողովուրդն է ասում, եղունգ ունես՝ գլուխդ քորի։

Պարեկային ծառայությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը և հորդորում է, որպեսզի վարորդները հարգեն ճանապարհային երթևեկության կանոնները։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 175+
175+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր