211652_close_icon
views-count25232 դիտում article-date 11:43 24-03-2016

Գորտի երեսին թքում են, ասում է՝ անձրև է գալիս. Երևանի «գաի պլաշչադկան» ամեն օր լցվում է խմած վարորդների ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 23-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 39 տրանսպորտային միջոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ «գաի պլաշչադկա» տեղափոխված մեքենաներից 32-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում: Եվ ինչպես ժողովուրդն է ասում՝ կարմիր կովն իր կաշին չի փոխում: Բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ ՃՈ-ն կիրառելու է վարչական ակտ՝ տուգանելով 150-350 հազար դրամի չափով: Ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ շարունակում են հորդորել վարորդներին, որպեսզի ավտոմեքենան վարելիս չանտեսեն երթևեկության կանոնները, ինչպես նաև ոչ սթափ վիճակում չվարեն ավտոմեքենան՝ ելնելով իրենց իսկ անվտանգությունից: Հակառակ դեպքում նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ նրանց վարած «երկաթյա նժույգներն» էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր