1072 դիտում
14:38 05-12-2024
ՀՀ անվտանգությանը և բանակցություններին վերաբերող տեղեկություն է տարածել, տարուց ավելի փնտրել ենք, թե որտեղից են այդ «սլիվները». Սիմոնյանը՝ Աղազարյանի մասին
Պայմանական ասած՝ վարչապետը գալիս է մեզ պատմում է օրինակ Ալիևի հետ հանդիպման մանրամասներ, կիսվում է խմբակցության հետ պետական գաղտնիք, պետական շահերի հետ կապված բան, ինքն այդ ամեն ինչը տանում է ու հանրայնացնում է, դա նորմա՞լ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հովիկ Աղազարյանի կողմից գաղտնի համարվող տեղեկությունների արտահոսք իրականացնելուն, ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմնոնյանը:
«Տարուց ավել փնտրել ենք, թե որտեղից են այդ «սլիվները»: Երբ դա վերաբերում է կուսակցությանը, կուսակցության լավ, վատ դեպքերին, ոչինչ, բայց երբ դա վերաբերվում է բանակցություններին, Հայաստանի անվտանգությանը, պետք է ձև անենք, որ մարդը կարող է այդպիսի բան անի ու մնա՞:
Սիմոնյանը նշել է, որ Աղազարյանի հեռախոսի մեջ եղած տեղեկությունը պարզ է դարձել այն ժամանակ, երբ հարուցված քրեական գործի շրջանակներում նա հարցաքաննվել է և գործի շրջանակներում հանձնել իր հեռախոսը:
Ալեն Սիմոնյանի կարծիքով հաճախ բանակցությունները ձախողվելու պատճառը եղել է հայկական կողմից պայմանավորվածությունները խախտելը և տեղեկությունները հանրայնացնելը:
«Ինչ-որ պահեր է եղել, որ բանակցությունները կանգնել են, հարաբերությունները սրվել են, և դրանց պատճառներից ինչու եք բացառում, որ մենք պայմանական պայմանավորվածություն ենք խախտել, բարձր դրա մասին խոսացել ենք, արտանետում ենք արել, դե հիմա գնա ապացուցի, որ այս խմբակցության անդամը ոչ թե միտումնավոր է այդ հարցազրույցը տվել կամ այդ ինֆորմացիան փոխանցել, այլ որովհետև այդպես սխալվել է»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր
4317 դիտում
18:44 11-08-2014
Մենք գիտենք, ով ենք մենք, որտեղից ենք եկել և ուր ենք գնում․ Վահե Ղազարյան
2092 դիտում
11:52 01-11-2019
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղարին. քննարկվել են 2 հանրապետությունների անվտանգությանը վերաբերող հարցեր
Այս բաժնից
880 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
895 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»