211652_close_icon
views-count4320 դիտում article-date 18:44 11-08-2014

Մենք գիտենք, ով ենք մենք, որտեղից ենք եկել և ուր ենք գնում․ Վահե Ղազարյան

«Արմենիա» հեռուսատաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․ «Արձակուրդի երրորդ շաբաթվա ընթացքում հանդիպածս մարդկանց ասելիքի կարմիր թելը ղարաբաղյան թնջուկն էր, մասնավորապես իրավիճակն առաջնագծում ու Սոչիի հանդիպումները: Գրեթե բոլորը համակարծիք էին մի հարցում՝ թե այդ հանդիպումներում, թե մարտական գործողություններում Ադրբեջանը լիակատար պարտություն կրեց: Առաջնագծի մասին շատ է խոսվել, սակայն զարմացրեց նախագահի պահվածքի ու խոսքի վերաբերյալ /հանգստություն, իմաստնություն, հեռատեսություն…/ շատերի զարմանքը: Ըստ իս, այլ կերպ չէր էլ կարող լինել ու նախ երկու պատճառով: 1. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄՈՏԻՎԱՑԻԱ: Երբ Վիլհելմ Նորմանդացին 1066 թվականին կտրեց Լա Մանշն ու գրավեց Անգլիայի հարավային շրջանները՝ լավ հասկանում էր, որ անգլոսաքսերը միավորվելու են և կործանիչ հարված են հասցնելու իր զորքին: Այդ իսկ պատճառով հրամայեց այրել զորքը տեղափոխած բոլոր նավերը: Նրան պետք էր հավատարիմ զորք, որը կունենար հաղթանակի մեծ մոտիվացիա, երբ հաղթանակի միակ այլընտրանքը զոհվելն էր: Վիլհելմը չսխալվեց և նորմանները հաղթեցին: Հայաստանի պատմության անարդարությունները, աշխարհագրական անբարենպաստ դիրքը, այդպես էլ իրականություն չդարձած՝ «լավ հարևանը լավ բարեկամից լավ է» բանաձևը և……. վաղուց ստեղծել են անհրաժեշտ մոտիվացիան: Հետևություն-մենք գիտենք, ով ենք մենք, որտեղից ենք եկել և ուր ենք գնում 2. ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ: Անգամ 3-4 րոպեանոց տեսանյութը բավարար էր հասկանալու, որ Ալիևը պարտվեց Սարգսյանին ոչ թե ինտելեկտով, այլ ինտուիցիայով: Սարգսյանը հասկանում էր հարցի էությունը, իսկ Ալիևը տեսնում էր միայն ախտանիշները, Սարգսյանը կենտրոնացել էր իրադարձությունների փոխկապակցվածության վրա, իսկ Ալիևը տեսնում էր միայն իրար հետ կապ չունեցող փաստերի շարունակականությունը, Սարգսյանը տեսնում էր ստեղծված խոչընդոտները իրական լույսի ներքո, իսկ Ալիևը փուշը գերան էր սարքում… Հետևություն- եթե աշխատանքը հնարավորություն չի ընձեռում զարգացնել առաջնորդի հատկանիշներն և ունակությունները, ավելի լավ է փոխել գործունեության ոլորտը Հ.Գ. Սոչիի հանդիպումները՝ «Քաղաքակրթությունը չի հասել Ադրբեջան» ասվածի վկայությունն էին, չէ որ քաղաքակրթության կարևորագույն խնդիրը մարդուն մտածել սովորեցնելն է»:

Նմանատիպ նյութեր