211652_close_icon
views-count1117 դիտում article-date 19:17 03-12-2024

«Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի ժամանակ ասել էր, որ եթե պատերազմը տեւի 7 օր, ապա մենք կճանաչենք Արցախի անկախությունը»․ Հայկ Մամիջանյան

«Մի քանի ժամ առաջ Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից պնդեց, որ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։ Աշխարհը, ցավոք սրտի, մեզ ընկալում է Նիկոլ Փաշինյանով։

Ես ազգ-նահատակի զավակ չեմ, ես հայ եմ, որն իրեն մի քանի անգամ գերազանցող հակառակորդին հաղթել է պատերազմի դաշտում, իսկ հետո հակառակորդի հետ խոսել է՝ կամ կրակում ենք, կամ բանակցում ենք, մենք երկուսին էլ պատրաստ ենք»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ անկեղծ չլինելու մասին խոսում է Փաշինյանը, մարդ, որն այս ամբիոնից խաբել է հայ ժողովրդին, երբ մինչեւ 2020 թվականը խոսում էր Արցախի եւ այլ խնդիրների մասին․ «Մարդ, ով իր նախընտրական, ապա կառավարության ծրագրով ուղղակի խաբեությամբ ստացել է մեր քաղաքացիների ձայները՝ Հադրութ-Շուշի էր դեօկուպացնում»։ Մամիջանյանն անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին․ «Խոսք եղավ նաեւ Սերժ Սարգսյանի՝ 2018 թվականի ապրիլին այս ամբիոնից արված ելույթից։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ մենք երբեք Ադրբեջանի հետ չենք բանակցել, բանակցել ենք միջազգային հանրության հետ։ Այդ դուք սկսեցիք բանակցել Ադրբեջանի հետ, արդյունքում՝ հանձնեցիք 4 գյուղ։ Նաեւ խոսք եղավ Արցախի ճանաչման մասին, հիշեցնեմ, որ նախագահ Սարգսյանն ապրիլյան պատերազմի ժամանակ ասել էր, որ եթե պատերազմը տեւի 7 օր, ապա մենք կճանաչենք Արցախի անկախությունը։ Եվ ժամանակին համանախագահների առաջ պայման էր դրել՝ եթե եւս մեկ անգամ ՄԱԿ-ում ընդունվի որեւէ կեղծ, սուտ հակահայկական բանաձեւ, ապա դա եւս կլինի պատճառ, որպեսզի Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր