9905 դիտում
11:16 11-08-2014
Ադրբեջանում գերի ընկած եւ սպանված Կարենի դին վերադարձնելու գործընթացը հնարավոր է՝ 3 ամիս էլ տեւի
Ադրբեջանում գերի ընկած եւ սպանված, Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանի դին հնարավոր է՝ 3 ամսվա ընթացքում վերադարձնեն հայկական կողմին: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:
Նա նշեց, որ Կարմիր Խաչի միջոցով արդեն որոնման հայտ են ներկայացրել, բայց ադրբեջանական կողմը դեռ չի ասել կվերադարձնի, թե՝ ոչ կամ երբ կվերադարձնի: «Դեպքեր են եղել, որ նման գործընթացները մինչեւ երեք ամիս էլ տեւել են»,- ասաց գյուղապետը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ աշխատանքներ են տարվում Կարենի դին վերադարձնելու ուղղությամբ, իսկ նրա հիվանդ մորը դեռ չեն ասել, որ որդին սպանվել է՝ վախենալով, որ նրա սիրտը չի դիմանա:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին ադրբեջանցիների մոտ գերի էր ընկել: Համագյուղացիների պատմելով՝ նա սեր ուներ խմիչքի հետ եւ հավնաբար այդ պահին ոչ սթափ վիճակում էր եղել: Մինչեւ այդ էլ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Թովուզի շրջանում հայի են բռնել:
Նրանց փոխանցմամբ, Թովուզի շրջանի բնակիչ Մամեդով Պավրիզ Պաշա օղլուն բռնել էր Հայաստանի քաղաքացի Արտուշա Դալենի Պետրոսյանին և հանձնել համապատասխան մարմիններին: Ադրբեջանական կողմն արդեն հրապարակել էր հայ գերու լուսանկարները:
Նմանատիպ նյութեր
26837 դիտում
17:55 07-08-2014
Նոր մանրամասներ` Ադրբեջանում գերի ընկած Չինարիի բնակիչ Կարենի մասին. լուսանկարներ
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
931 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»