211652_close_icon
views-count907 դիտում article-date 22:17 02-12-2024

Երևանում նշվեց Արաբական Միացյալ էմիրությունների կազմավորման 53-ամյակը

Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, համագործակցության և խաղաղության վերաբերյալ ընդհանուր արժեքների վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Ալ-Մուլլան՝ Արաբական Միացյալ էմիրությունների կազմավորման 53-ամյակի առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: 

«1971 թվականի դեկտեմբերի 2-ին պատմական միավորումից սկսած՝ մեր երկիրը վերածվել է դիմադրողականության, նորարարության և հնարավորությունների համաշխարհային խորհրդանիշի: Մեր պատմությունը վերափոխման պատմություն է: Այն, ինչ սկսվեց որպես համեստ ֆեդերացիա, այժմ դարձել է բազմազանության, հանդուրժողականության և նորարարության բարգավաճ կենտրոն»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ ԱՄԷ-ն զգալի քայլեր է ձեռնարկել՝ ցուցադրելով իր առաջնորդությունը կայուն ապագայի ուղղությամբ միջազգային համագործակցության խթանման գործում:

Նմանատիպ նյութեր