Եմենում հուսիթները գրավել են Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը
Եմենում հուսիթները(«Անսար-Ալլա» շարժում) գրավել են Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը: Հուսիթներն աշխատակիցներին դուրս են հանել շենքից:
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները պահանջել են անհապաղ ազատել դեսպանատունը, այլապես հուսիթները պատասխանատվության կենթարկվեն:
«Կատարվածը եւս մեկ անգամ ապացուցում է, որ խմբավորումը հաշվի չի առնում միջազգային համաձայնագրերը եւ դիվանագիտական հարաբերությունները ու ապրում է ջունգլիի օրենքներով»,-ասվում է Արաբական Միացյալ Էմիրությունների հայտարարության մեջ: