1342 դիտում
20:29 27-05-2015
Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացուց շորթում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակչին. Քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացուց Երևանում շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ԱՄԷ քաղաքացի, ազգությամբ պարսիկ երիտասարդից, ով Երևանում սովորում է «Հայբուսակ» համալսարանում, 2015 ապրիլին գրավոր հաղորդում է ստացվել, որ 2015 թվականի մարտին նույն համալսարանի ավտոկայանատեղիում Երևանի մի բնակիչ ատրճանակով սպառնացել է և գումար պահանջել` հայտնելով, որ բոլորն իրեն գումար են տալիս:
Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քաղաքացի Հ.Բազարյանին մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնության գործադրման սպառնալիքով ԱՄԷ քաղաքացուն գումարային պահանջ ներկայացնելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
3270 դիտում
18:44 05-09-2017
Հարևանին մեղադրանք է առաջադրվել՝ շորթում կատարելու համար
7105 դիտում
18:49 05-01-2019
22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի կողոպուտ կատարելու համար. ՀՀ քննչական կոմիտե
Այս բաժնից
694 դիտում
22:45 18-12-2024
Լյուքսեմբուրգում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես
703 դիտում
22:27 18-12-2024
Ավստրիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին, քննարկել տարածաշրջանը
853 դիտում
21:41 18-12-2024
Բերիո հայոց թեմի առաջնորդը քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը