211652_close_icon

Գուրգեն Արսենյանը «հակապետական» որակեց ռուս պաշտոնյաների մասնակցությամբ համաժողովը. aravot.am

views-count2044 դիտում article-date 22:02 29-11-2024
Այսօր Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում ընթացող «Ռուսաստան-Հայաստան» հասարակական երկրորդ ֆորումի մեկնարկին հյուրանոցի նախասրահում էր նաեւ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը։ Համաժողովի մասնակիցների մոտ տպավորություն ստեղծվեց, որ դեսպանը նույնպես մասնակցելու է հասարակական համաժողովին, սակայն պարզվեց, որ նա ներկա է գտնվելու զուգահեռաբար ընթացող մեկ այլ միջոցառման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին։

Ավելին, պարզվեց, որ Գուրգեն Արսենյանի սրտով չէր «Ռուսաստան-Հայաստան» հասարակական երկրորդ ֆորումը։ Նա դժգոհությամբ դիմեց համաժողովի մասնակիցներից տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանին՝ ասելով․ «Սա հակապետական միջոցառում է, բան չանեք․․․ ես էդքան չարչարվում եմ, եկել եմ ստեղ, որ դզեմ, իսկ դուք․․․»։

«Մի հատ ինձ նայի․․․ հակապետակա՞ն»,- տարակուսեց Թաթուլ Մանասերյանը։

Հավանաբար սկանդալից խուսափելու համար թե՛ Գուրգեն Արսենյանը, թե՛ Թաթուլ Մանասերյանը չշարունակեցին բարձր տոների անցնող զրույցը

Aravot.am-ը փորձեց Գուրգեն Արսենյանից ճշտել՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ էր վրդովված խոսում։ Նա հրաժարվեց հարցերի պատասխանել, այդ թվում նաեւ՝ թեմայից դուրս այլ հարցերի։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր