211652_close_icon
views-count1986 դիտում article-date 20:30 06-09-2014

ՆԱՏՕ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանն Ալիևին որակեց բռնապետ, իսկ Ադրբեջանը` բռնապետություն. Էդուարդ Շարմազանով. aravot.am

ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի մոտ երկուսուկես ժամ տեւած նիստերում, քննարկվել են քաղաքական աշնան ընթացքում ՀՀԿ-ի անելիքներին վերաբերվող հարցեր, փոխանցում է [url=http://www.aravot.am/2014/09/06/494894/]Aravot.am[/url]-ը: Այդ մասին, նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել եւ անդրադարձել Ազգային ժողովի մեծամասնության սպասվելիք աշխատանքներին, սահմանադրական բարեփոխումներին, ՀՀԿ ԳՄ աշխատանքներին, կառավարության աշխատանքներին, սպասվող սահմանադրական բարեփոխումներին, նաեւ հայ-թուրքական, ԼՂՀ հարցերին: Նախագահը ներկայացրել է Նյուպորտի հանդիպումների մանրամասները, որտեղ մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Հիշեցնենք, գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցան նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը`ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ, մինչ այդ տեղի էր ունեցել նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Aravot.am-ի հարցին`ի՞նչ մանրամասներ է նախագահ Սարգսյանը ներկայացրել Նյուպորտի հանդիպումներից, բացի տրված պաշտոնական տեղեկատվությունից, Շարմազանովն ասաց, որ կարող է իրենց գնահատականները հնչեցնել.«Նախ պետք է նշեմ, որ մինչ այդ հանդիպումը Բաքվում տեղի է ունեցել Ալիև-Էրդողան հանդիպումը, որտեղ Էրդողանը պատրաստակամություն էր հայտնել ՆԱՏՕ-ում բարձրացնել Ադրբեջանական խնդիրները: Ինչպես հիշում եք, Էրդողանը ՆԱՏՕ-ում խոսեց նույն հռետորաբանությամբ՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մինչև չլուծվի, հայ-թուրքական սահմանը չի բացվի Ամբողջությամբ կարդացեք [url=http://www.aravot.am/2014/09/06/494894/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր