2018 դիտում
08:47 05-02-2014
Գուրգեն Արսենյանը ֆինանսական խնդիրնե՞ր ունի. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն երկար ժամանակ է, ինչ լուրեր են պտտվում, որ ՄԱԿ նախագահ, Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը ֆինանսական խնդիրներ ունի։ Եվ որպես հավաստում՝ հիշատակվում է այն փաստը, թե Արսենյանի կողմից ֆինանսավորվող mardik.am լրատվական կայքը դադարեցրել է իր աշխատանքը։ Այժմ կայքի աշխատակիցները այլ լրատվամիջոցներում են աշխատանք փնտրում։
«Ժողովուրդ»-ը փորձեց Գ. Արսենյանից պարզել, թե իրականում ինչ խնդիրներ ունի, և որն է եղել լրատվամիջոցի փակման պատճառը։ Պատգամավորը հայտարարեց, թե իր ֆինանսական միջոցներն իրեն բավարարում են, ու ինքը վաղուց է, ինչ այդ լրատվական կայքի հետ որևէ առնչություն չունի։ «Մի բան էլ՝ 1000 խոշոր հարկատուների ցուցակում ինձ պատկանող «Արսօյլ» ընկերությունը 12-րդ հարկատուն է։ Իսկ եթե վերլուծում ենք այդ ամենը, ապա կարելի է եզրակացնել, թե ինչն ինչոց է։ Շատ տարօրինակ է մեր հասարակության տրամաբանությունը, մտածելակերպը»,–նշեց մեր զրուցակիցը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6422 դիտում
11:59 06-08-2015
Սուրեն Խաչատրյանի` Լիցկայի կալանավորված որդին հոգեկան խնդիրնե՞ր ունի․ նա անգամ ծառայությունից է ազատվել
3400 դիտում
10:26 06-08-2015
Բիզնեսի կոնֆիգուրացիան է փոխվել. Գուրգեն Արսենյանը` «Արսօյլ»-ի մասին. «Ժողովուրդ»
1249 դիտում
07:51 06-12-2023
Գուրգեն Արսենյանը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
898 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)