164863 դիտում
09:43 21-04-2017
Պայթյունավտանգ իրավիճակ «Առինջ Մոլ»-ում. հարկայինը, արհամարհելով վարչապետին, հարկային «տեռորի» է ենթարկում մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 21-ին, առավոտյան ժամը 08։00-ից «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի ողջ անձնակազմը՝ մոտ 1000 հոգի, ի նշան բողոքի, պատրաստվում է երթով գնալ ՀՀ կառավարության շենքի մոտ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Առինջ Մոլ»-ի աշխատակիցներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ արդեն մի քանի օր է՝ հարկային ծառայության աշխատակիցները մի իսկական «տեռոր» են սկսել առևտրականների դեմ. «դերվիշ բաբայի» նման մտնում են տաղավարներ և մի անկապ աստղաբաշխական թիվ «կրակում»՝ ասելով. «Կմուծես, կաշխատես, չես մուծի, չես աշխատի»։
Ակցիայի մասնակիցները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ արդյո՞ք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղյակ է հարկայինի աշխատակիցների այցից, մանավանդ, որ Ազգային ժողովի ընտրությունների ընտրապայքարի ժամանակ վարչապետը հայտարարում էր, որ մանր և միջին բիզնեսին չպետք է անհանգստացնել, մինչդեռ ստացվում է, որ վարչապետն ասում է այլ բան, հարկայինն անում է այլ բան։ Կամ էլ, ինչպես հայտնի ֆիլմում է, Զիմզիմովի նման «դիփունքը խափում ին». «Բազմաթիվ ընտանիքներ են գոյատևում, ինչի շնորհիվ առանց չափազանցության կարող ենք պնդել, որ չենք արտագաղթում, իսկ այս դեպքում կարծես թե հարկայինը խրախուսի արտագաղթը. տզրուկի նման արյուններս են ծծում և իրենց թափաններն են լցնում։ Համբերության բաժակն արդեն լցվել է։ Մենք իրենցից ոչինչ չենք պահանջում, այլ ուզում ենք, որպեսզի մանր ու միջին բիզնեսից հեռու մնան, հակառակ դեպքում տաղավարները փակելու ենք ու անժամկետ նստացույց անենք կառավարության առջև»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մի քանի տոնավաճառներից նույնպես ցանկանում են միանալ «Առինջ Մոլ»-ի աշխատակիցների ակցիային, քանի որ վստահ են, որ հարկայինի տեռորը, եթե հիմա չկանխվեց, ապա «Առինջ Մոլ»-ից հետո հարկայինը «գրոհելու է» մյուս մոլերի աշխատակիցների վրա։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժողովուրդն արդեն հավաքվել է կառավարության առջև։ «Առինջ Մոլ»-ի առևտրականներին միանում են նաև «Սուրմալու»-ի, «Փեթակ»-ի և Երևանում գործող այլ խոշոր առևտրի կենտրոնների առևտրականները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 172+
172+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10721 դիտում
10:49 16-09-2017
Հարկայինը գերավճարներ է վերցվել մանր ու միջին ձեռնարկություններից. «Ժողովուրդ»
16800 դիտում
08:37 16-04-2014
Սևանում մանր և միջին բիզնեսի տերերին հրահանգում են, որ համայնքի բյուջե գումար փոխանցեն. Հրապարակ