211652_close_icon
views-count1384 դիտում article-date 20:12 16-11-2024

Փաշինյանի քավոր Տավուշի մարզպետը չգիտի՝ 44-օրյա պատերազմում ​​​​​​​մարզի քանի բնակիչ է զոհվել

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ 

«Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հարցրել եմ, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Տավուշի մարզի քանի՞ բնակիչ է զոհվել, քանի՞սն է համարվում անհետ կորած, գերի։

Մարզպետարանից պատասխանել են․ «Տավուշի մարզի համայնքների զոհված զինծառայողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում մարզպետի աշխատակազմի կողմից չի իրականացվել՝ նման գործառույթ չունենալու հիմքով։ Անհրաժեշտ է խնդիրը ներկայացնել համապատասխան լիազոր մարմնին՝ ՀՀ Պաշտպանության նախարարություն»։

Հայկ Ղալումյանը անհայտ պատճառով ժամկետային զինծառայություն չի անցել, 1990-ականների ազատամարտին չի մասնակցել։

2020թ․ հոկտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց բնակչությանը՝ կամավորագրվել, ջոկատներ կազմել, մեկնել ռազմաճակատ և հաղթել։ Դրանից հետո Հայկ Ղալումյանը, ով այդ ժամանակ Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր, կամավորագրվելու, Արցախ մեկնելու կոչով դիմեց իջևանցիներին, հավաքագրվեց կամավորական «Իջևան» ջոկատը, որը մոտ մեկ շաբաթ անտառներում մարզվելուց հետո ո՛չ Արցախ մեկնեց, ոչ էլ  Տավուշի սահմանագոտի։ Այդ ջոկատի անդամները մի քանի ամսվա աշխատավարձ ստացան։

44-օրյա պատերազմից ավելի քան 4 տարի անց Տավուշի մարզպետը անտեղյակ է պատերազմում զոհված, անհետ կորած, գերի ընկած տավուշցիների թվից և այդ առթիվ առաջարկում է դիմել ՊՆ»։

Նմանատիպ նյութեր