26186 դիտում
22:30 07-05-2021
Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում բացվեց Փառքի սենյակը. նրանք ընկան պատերազմում. Զաքարի փռի գործերը կիսատ մնացին, Հայկազի՝ ճամփորդությունները, Վահագն էլ չհասցրեց քավոր դառնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Aysor.am-ը գրում է. Տղերքի գործերը կիսատ մնացին, տղերքի սերերն էլ վերջ կամ գուցեև սկիզբ էլ չունեցան, բայց հայրենիքի հանդեպ պարտքը մինչև վերջ տվեցին: Տղերքն ընկան պատերազմում: Եռաբլուրը մեծացավ, մայրերը «փոքրացան», դարձան «մի բուռ»: Փոխարենը նրանց «մի բուռ» ուժը եռապատկվեց, քառապատկվեց...
Նրանցից ո՞ւմ մտքով կանցներ, որ դեռ «երեկվա» օրում մնածաց զավակի Վերջին զանգի բարձր տրամադրությունից հետո նրա դպրոց է մտնելու՝ որպես սևազգեստ սգավոր, որդու զրգուն ծիծաղի փոխարեն նրա քար լռությունն է «լսելու», իսկ անունը հուշատախտակին է կարդալու: Չպատկերացրեցին, բայց իրականության մեջ զգացին:
Երևանի թիվ 182 ավագ դպրոցում օդը կանգ էր առել, խոսքերի փոխարեն ծանր հոգոցն ու կոկորդում խեղդված հեկեկոցն էր. ծնողները ներկա էին պատերազմում զոհված իրենց զավակների հիշատակին նվիրված հուշատախտակի և Փառքի սենյակի բացմանը:
Դպրոցը պատերազմում 6 զոհ է տվել, շրջանավարտներից մեկը մինչ օրս անհետ կորած է, Դավիթին էլ հաջողվել էր դուս գալ 70-օրյա շրջափակումից:
Հենց նա էլ կտրեց ընկերներին նվիրված դասարանի կարմիր ժապավենը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8508 դիտում
16:48 01-04-2015
Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցը կգործի Մայր Աթոռի հոգածության ներքո