211652_close_icon
views-count1618 դիտում article-date 19:51 16-11-2024

ՀՖՖ-ն Լոզանի դատարանում պարտվել է և Տիգրան Հակոբյանին խոշոր գումարներ վճարել

Լրագրող Թաթուլ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ 

«ՀՖՖ-ն Լոզանի դատարանում պարտվել է ԼՈԿՈՄՈՏԻՎ ակումբին և Տիգրան Հակոբյանին՝ վճարել խոշոր գումարներ

2019 թվականի ՀՖՖ ժողովում, տեսագրությունը պահպանվել է, ես հարց ուղղեցի Արմեն Մելիքբեկյանին՝ կապված պայմանավորված խաղերում, Առաջին լիգայի առաջատար ԼՈԿՈՄՈՏԻՎ ակումբին պատժելու հիմքերի հետ:

Պարոն Մելիքբեկյանը պատասխանեց, որ իրենք ունեն անխոցելի ապացույցներ: ԼՈԿՈՄՈՏԻՎ-ը հեռացվեց ՀՖՖ անդամությունից, փաստորեն, այդ ակումբը քանդվեց:

Լոզանի դատարանում՝ CAS (Court of Arbitration for Sport) ԼՈԿՈՄՈՏԻՎԸ բոլոր յոթ դրվագներով, 100 տոկոսով, հաղթել է ՀՖՖ-ին, և ֆեդերացիան խոշոր գումար է վճարել այդ ակումբին: CAS-ը վճռել է, որ ԼՈԿՈՄՈՏԻՎ-ը կասկածվող յոթ խաղերից և ոչ մեկում մեղավոր չէ:

Առաջիկայում CAS-ում ՀՖՖ-ն պարտվելու է մեկ այլ հնչեղ գործով, որի մասին, ինչպես նաև ԼՈԿՈՄՈՏԻՎ-ՀՖՖ դիմակայության մասին մանրամասն կանդրադառնամ հետաքննական հոդվածով՝ բացառապես հիմնված փաստերով:

Ամոթալի և ցավալի է, որ այսօր ՀՖՖ անդամ բազմաթիվ ակումբներ, այդ թվում՝ հնչեղ անուններով ակումբեր, չունենալով փաստեր, աջակցեցին պարոն Մելիքբեկյանին և ՀՖՖ-ին, որը պարտվեց միջազգային դատարանում:

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն Լոզանում ավելի վաղ պարտվել էր ՍԵՒԱՆ ակումբի նախագահ Տիգրան Հակոբյանին՝ կրկին վճարելով խոշոր գումար»:

Նմանատիպ նյութեր