211652_close_icon
views-count658 դիտում article-date 18:00 13-11-2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։

Կոմիտեի ղեկավարը, խորհրդականը և պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչները լսել են ընդունելությանը ներկայացած քաղաքացու հարցերը՝ կապված իր բնակարանում և ամբողջ շենքում առկա խնդիրների հետ։

Եղիազար Վարդանյանը հետաքրքրվել է խնդրի մանրամասներով, ծանոթացել քաղաքացու դիմումներին և իրավասու կառույցների արձագանքին։ Տվել է հանձնարարական՝ կազմակերպելու կոմիտեի և «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի մասնագետների այցելություն քաղաքացու բնակարան՝ տեղում արձանագրելու և մասնագիտական եզրակացություն տալու առկա խնդիրներին:

Նմանատիպ նյութեր