211652_close_icon
views-count969 դիտում article-date 18:54 07-06-2022

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հերթական նիստը. քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք հարցեր:

Մասնավորապես՝ խորհրդի անդամներին ներկայացվել են շինարարական այն նորմերը, որոնց մշակումն ու արդիականացումը առաջիկա տարիներին Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է իրականացնել: Ներկաներին առաջարկվել է ներկայացնել իրենց դիտարկումները՝ անհրաժեշտության դեպքում համալրելու համար վերանայման ենթակա նորմերի ցանկը:

Նիստին հրավիրված են եղել նաև շինանյութ արտադրող և մատակարար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնց բարձրաձայնած հարցերը մանրամասն ուսումնասիրվելու են խորհրդի իրավասությունների շրջանակում: Հիշեցնենք, որ 2019թ. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից ստեղծված գիտատեխնիկական խորհրդի գործունեության նպատակն է նպաստել ոլորտի հրատապ լուծում պահանջող խնդիրների արդյունավետ կարգավորմանը: Խորհրդի կազմում Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներից բացի ընդգրկված են նաև Հայաստանի շինարարների միության, Ճարտարապետների պալատի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և մասնագիտական բնագավառի այլ ներկայացուցիչներ:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Նմանատիպ նյութեր