1159 դիտում
11:07 29-10-2024
Կանադան և Շվեդիան հայտարարել են Վրաստանի իշխանությունների հետ հարաբերությունները վերանայելու և դադարեցնելու մասին
Կանադան հայտարարել է Վրաստանի կառավարության հետ հարաբերությունների վերանայման մասին, գրում է newsgeorgia.ge կայքը:
Երկիրը մտահոգություն է հայտնել դիտորդների կողմից ընտրական խախտումների բազմաթիվ դեպքերի մասին հաղորդումների վերաբերյալ:
«Կանադան անհանգստացած է ընտրությունների օրը ընտրողների ահաբեկման, ձայների գնման և այլ խախտումների բազմաթիվ դեպքերով...Սա պետք է հետաքննվի և լուծվի։ G7-ի շրջանակում և եվրոպացի մեր գործընկերների հետ համակարգմամբ և հաշվի առնելով այս ընտրությունների ընթացքն ու արդյունքները, Կանադան կվերանայի իր հարաբերությունները Վրաստանի ղեկավարության հետ։ Կանադան բաց է Վրաստանի հետ համագործակցության համար՝ պայմանով, որ վրացական ղեկավարությունը հարգի ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և անդրադառնա ժողովրդավարության զարգացման վերջին հետընթացի հետ կապված հարցերին», - ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Մինչդեռ apsny.ge կայքը գրում է, որ Շվեդիան դադարեցնում է համագործակցությունը Վրաստանի հետ պետական մարմինների մակարդակով։
Շվեդիայի զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դոուսի գրավոր մեկնաբանությամ մեջ ասվում է, որ Վրաստանում զարգացումները «վաղուց տագնապալի էին», և որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում միջազգային դիտորդների կողմից արձանագրված խախտումները հաստատում են դա։
Նշվում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է վիճելի խորհրդարանական ընտրություններում, որոնց լեգիտիմությունը կասկածի տակ է դնում ընդդիմությունն ու միջազգային դիտորդները:
Նախարար Դոուսը պնդում է, որ «երկրի քաղաքացիական հասարակության՝ իր ժողովրդավարական դերը կատարելու կանխելու փորձերը, այդ թվում՝ սահմանափակող օրենսդրության միջոցով, հակասում են ԵՄ նորմերին և արժեքներին»:
«Այդ պատճառով կառավարությունը դադարեցնում է շվեդ-վրացական ուղղակի համագործակցությունը, որը դեռ շարունակվում է, այդ թվում՝ Վրաստանի հարկային վարչության հետ»,- ասել է նա։
Դոուսի խոսքով՝ համագործակցությունը կարող է վերականգնվել ապագայում, եթե Վրաստանը վերադառնա ԵՄ։

Նմանատիպ նյութեր
1024 դիտում
17:26 05-07-2023
Ուկրաինան, Կանադան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան Հաագայի միջազգային դատարան հայց են ներկայացրել ընդդեմ Իրանի
895 դիտում
10:18 02-03-2024
Վրաստանի վարչապետը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու ցանկության մասին
Այս բաժնից
1108 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
877 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
829 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ