1021 դիտում
17:26 05-07-2023
Ուկրաինան, Կանադան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան Հաագայի միջազգային դատարան հայց են ներկայացրել ընդդեմ Իրանի
Ուկրաինան և համակարգող խմբի այլ անդամներ Արդարադատության միջազգային դատարան հայց են ներկայացրել ընդդեմ Իրանի՝ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների՝ PS752 չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռի խոցման համար։ Այս մասին հուլիսի 5-ին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, գրում ուկրաինական լրատվամիջոցները:
«Մենք՝ Կանադան, Շվեդիան, Ուկրաինան և Միացյալ Թագավորությունը ներկայացնող նախարարներս, կարևոր քայլ ենք կատարել մեր համատեղ ջանքերում, որպեսզի Իրանը պատասխանատվության ենթարկվի PS752 չվերթի անօրինական կործանման համար...Իրանը չի պատասխանել այս վեճը լուծելու համար 2022 թվականի դեկտեմբերի 28-ին ներկայացված արբիտրաժի վերաբերյալ մեր խնդրանքին:Արդյունքում, այս շաբաթ Հաագայում մենք համատեղ հայց ներկայացրեցինք Արդարադատության միջազգային դատարան՝ դրանով իսկ վարույթ հարուցելով Իրանի դեմ՝ կապված նրա կողմից 1971 թվականի Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ապօրինի գործողությունները ճնշելու մասին կոնվենցիայի խախտման հետ», - ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 8-ին Իրանի զինված ուժերի կողմից Թեհրանի երկնքում խոցվել էր Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ինքնաթիռը։ Դրա հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք՝ 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ։ Զոհերի մեծ մասը եղել են իրանցիներ և կանադացիներ, 11 մարդ՝ Ուկրաինայի քաղաքացի։
Ավելի ուշ Իրանն առաջարկել էր ավիաաղետի հետևանքով զոհված ուկրաինացիների ընտանիքներին 150 հազարական դոլար փոխհատուցում վճարել, սակայն Ուկրաինան մերժել է այս առաջարկը։

Նմանատիպ նյութեր
1093 դիտում
11:14 20-11-2024
Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի դատարան
2049 դիտում
12:27 02-05-2017
Ուկրաինան, Կանադան և Մեծ Բրիտանիան դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի վրայով
Այս բաժնից
1081 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1171 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1054 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ