211652_close_icon
views-count934 դիտում article-date 17:43 19-10-2024

Կանցկացվի միջազգային գիտաժողով` նվիրված Հայաստանի պատմության թանգարանի 105 և Երվանդ Լալայանի 160-ամյակներին

Հոկտեմբերի 23-26-ը Հայաստանի պատմության թանգարանի, Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտեի (ԻՔԹՕՓ), Էթիկայի դիլեմաների միջազգային կոմիտեի (ԻՍԻ ԷԹԻՔՍ) և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի համատեղ նախաձեռնությամբ Հայաստանի պատմության թանգարանում կանցկացվի միջազգային գիտաժողով՝ «Թանգարանային պրոֆեսիոնալիզմը և էթիկան դժվարին ժամանակներում» խորագրով։

Հայաստանի պատմության թանգարանի հաղորդմամբ, գիտաժողովը նվիրված է Հայաստանի պատմության թանգարանի 105 և թանգարանի հիմնադիր տնօրեն Երվանդ Լալայանի 160-ամյակներին։ Գիտաժողովի բացման արարողությունը կազդարարվի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30, Հայաստանի պատմության թանգարանում:
​​​​​​​
Եռօրյա գիտաժողովի ընթացքում ելույթ կունենան  3 տասնյակից ավելի մասնակիցներ, ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր թանգարաններից և մշակութային կազմակերպություններից։

Նույն օրը՝ ժամը 17։30-ին, գիտաժողովի շրջանակներում կկայանա «Թանգարան-105» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը։ Ցուցադրության շրջանակում ներկայացվելու են թանգարանի արխիվային լուսանկարներից, փաստաթղթերից, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում թանգարան այցելած հյուրերի կարծիքներից։

Նմանատիպ նյութեր