211652_close_icon
views-count2508 դիտում article-date 09:32 01-10-2018

Պ. Պռոշյանի տուն-թանգարանի հիմնադրման 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարք կանցկացվի՝ «Մեր թանգարանի գույները» խորագրով

Հոկտեմբերի 5-ին, Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կկազմակերպվի «Մեր թանգարանի գույները» խորագրով միջոցառումների շարք՝ նվիրված Պ. Պռոշյանի տուն-թանգարանի հիմնադրման 70-ամյա հոբելյանին: Միջոցառումը կմեկնարկի «70-ամյա թանգարանի պատմության էջերից» ցուցադրության բացմամբ, այնուհետև՝ կցուցադրվի «Պռոշյան 4» սլայդ-շոուն: Թանգարանում կստեղծվի Պռոշյանի լուսանկարչատան նման մի անկյուն, որտեղ հյուրերը հնարավորություն կունենան լուսանկարվել ազգային հագուստներով: Այդ օրը թանգարանի բարեկամները կարժանանան շնորհակալագրերի: Թանգարանի բակում տեղադրված տաղավարներում կներկայացվեն հին հայկական արհեստները (կավագործություն, փայտագործություն, գորգագործություն, բատիկա, տիկնիկագործություն, կերամիկա), կանցկացվեն վարպետաց դասեր, կցուցադրվեն հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի մերօրյա նմուշներ և այլն: Առանձին տաղավարում կցուցադրվեն նաև հայկական ավանդական անուշեղենը (սուջուխ, ալանի, գաթա, չիր, հալվա): Ներկաները ոչ միայն կհամտեսեն աշտարակյան բերքն ու բարիքը, այլև կարող են մասնակցել լավաշի, ալանու և սուջուխի պատրաստմանը: Այս ամենը կուղեկցվի այգեկութի, խաղողը տրորելու, բերքի ամբարման, լավաշի թխման հետ կապված ծիսական երգ ու պարով: Հանդիսության հովանավորն է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Նմանատիպ նյութեր