211652_close_icon

Լիլիթ Մակունցը Ջոնաթան Կատցին ներկայացրել է անվտանգային իրադրությունը Հայաստանում և Հարավային Կովկասում

views-count1504 դիտում article-date 09:52 16-10-2024
Հոկտեմբերի 15-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Բրուքինգս Ինստիտուտի հակակոռուպցիոն, ժողովրդավարական և անվտանգային հարցերի կառավարման հետազոտությունների գծով ավագ տնօրեն Ջոնաթան Կատցի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանը ներկայացրել է անվտանգային իրադրությունը Հայաստանում և Հարավային Կովկասում, ինչպես նաև խաղաղության գործընթացում արձանագրված վերջին զարգացումները։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, քննարկվել են հետագա փոխգործակցության հնարավոր ուղղությունները։

Նմանատիպ նյութեր