33389 դիտում
16:26 04-10-2024
Երեկ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում 45 հատ առողջ հաստաբուն բարդիները ոչնչացնողին պատվիրատուն վճարել է 15 հազար դրամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում Դավիթաշեն վարչական շրջանում բնության նկատմամբ տեղի ունեցած վանդալիզմի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հովհաննիսյանը պարզել է, որ ժամը 12:00-ի սահմաններում Դավիթաշեն 3-րդ թաղամասի 1-ին տան հարակից տարածքում ապօրինի ծառահատումը իրականացրել է Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Ռաֆիկ Ադամյանը՝ նշված տան սեփականատեր 51-ամյա Վահե Մաթոսյանի պատվերով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ դրա դիմաց Վ. Մաթոսյանը Ռ. Ադամյանին է վճարել 15 հազար դրամ, ով էլ բենզինային շարժիչի սղոցով կտրել է 45 հատ բարդի տեսակի հսկայական առողջ ծառ:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կազմած փաստաթղթերը և նշված անձինք ոստիկանության Մաշտոցի բաժնից ներկայացվել են քննչական բաժին:
Պարզվել է նաև, որ ընդհանուր վնասը կազմում է 1 մլն 600 հազար դրամ:
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 3-ին բնության նկատմամբ վանդալիզմ էր իրականացվել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Փիրումյան 1 հասցեում ծառերի սպանդ է իրականացվում։
Ժամանել էին ՀՈԱԿ-ի աշխատակիցները՝ տնօրեն Արմեն Բեգոյանի գլխավորությամբ։
Ժամանել էր նաև Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը։
Մինչ ժամանել էին Կանաչապատման ՀՈԱԿ-ի և Դավիթաշենի թաղապետարանի աշխատակիցները, արդեն մոտ 45 հսկայական բարդիներ հիմքից կտրել էին։
Ահազանգով ժամանել էին ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, ովքեր ծառերի սպանդի հեղինակներին բերման էին ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։
Վարչական շրջանի ղեկավար Ա. Հովասափյանի հանձնարարականով թաղապետարանի աշխատակիցները հերթապահություն են իրականացրել, մինչև ժամանել են քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, որպեսզի կտրված ծառերը տեղափոխեն անվտանգ վայր։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվելու էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ, հավանաբար, կնախաձեռնվի քրեական վարույթ։
Ծառերի սպանդի՝ ժողովրդի լեզվով ասած «գլավարը» արդարացել էր, թե իմ տան մոտ ընկած ծառերն են ու քանի որ վերջին ժամանակահատվածում անընդհատ բարդիներ են տապալվել ու ընկնելուց հետո ծառերի արմատները արդեն հասնում էին իմ տուն, դրա համար կտրել եմ տվել, որ տեղն ուրիշ սակուրաներ տնկեմ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
25225 դիտում
19:29 08-11-2022
Երևանում՝ Դավիթաշեն վարչական շրջանում թալանել են նշված վարչական շրջանի ղեկավարի տեղակալի Mercedes-ը