211652_close_icon
views-count850 դիտում article-date 19:12 25-09-2024

Իմ տղաները ֆանտաստիկ աշխատանք կատարեցին․ Ռուի Մոտան՝ «Փյունիկի» նկատմամբ հաղթանակի մասին

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 8-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում 2։0 հաշվով առավելության է հասել «Փյունիկի» նկատմամբ։ Խաղից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խոսել է իր թիմի հաղթանակի մասին։

«Մեր կողմից շատ լավ հանդիպում էր և ես կարծում եմ՝ հենց ամենասկզբից մենք վերահսկում էինք խաղը: Որոշ փոխանցումներ որակապես այնքան լավը չստացվեցին, որքան՝ մենք կցանկանայինք, բայց մենք պայքարում էինք ազատ տարածություններ գտնելու համար: Տղաները հիանալի աշխատանք կատարեցին, որպեսզի չզիջեն իրենց դիրքերը, վերահսկեն գնդակի տեղաշարժն, իսկ գնդակը կորցնելու դեպքում՝ հայտնվեն ճիշտ տեղում ու վերադարձնեն այն:

Երկրորդ խաղակեսի վերջին 30 րոպեներին ավելի որակյալ խաղ ցուցադրեցինք, սկսեցինք ավելի շատ պահեր ստեղծել մրցակցի դարպասին, գոլ խփեցինք ու, հավանաբար, կարող էինք ևս մեկ կամ ավելի գոլ խփել: Իմ տղաները ֆանտաստիկ աշխատանք կատարեցին: Հիանալի զգացողություն էր նաև տուն վերադառնալը: Կցանկանամ շնորհակալություն հայտնել մեր 12-րդ խաղացողին՝ մեր երկրպագուներին: Մեզ համար սա շատ լավ օր էր»,-ասել է թիմի գլխավոր մարզիչը:

Մանրամասները՝ տեսանյութում։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր