211652_close_icon
views-count1003 դիտում article-date 11:52 02-03-2024

Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։

Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվականները։

«Ես ևս մեկ անգամ ընդգծեցի Ադրբեջանի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ»,- X-ում գրել է Բայրամովը։

Նմանատիպ նյութեր