99520 դիտում
20:58 21-09-2024
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Աշտարակում. տեղի ոստիկաններն ու ԱԱԾ-ականները տաք հետքերով հայտնաբերել են «Toyota»-ն, որի վրա առկա է կրակոցի մի քանի հետք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը բազմիցս ոստիկանության ղեկավար կազմին ոստիկանության ընդլայնված կոլեգիաների ժամանակ միշտ հայտնել են, որ հանցագործությունների նախականխման, կանխման ու բացահայտման մեջ պետք է մեծ դեր ունենա ոստիկանություն-քաղաքացի կապը, այսինքն՝ շփումը միմյանց հետ, ինչի շնորհիվ հնարավոր է եղել կանխել բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում՝ աղմկահարույց:
Այն, որ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունը, ոստիկանության Աշտարակի բաժինը միշտ աչքի են ընկել հացագործությունների կանխման ու նախականխման, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման մեջ, ակնհայտ է:
Եղել են նաև դեպքեր, որ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, թե Արագածոտնի մարզում քրեորեն պատժելի ինչպիսի արարքներ են տեղի ունեցել ու տաք հետքերով ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հայտնաբերել են կատարողներին:
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում, ոստիկանության Աշտարակի բաժնում և ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Աշտարակ քաղաքում կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամերի ընթացքում Արագածոտնի ԱԱԾ-ականներն ու ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:
Այդ օրը՝ ժամը 19:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Ռաֆիկ Մ.-ն իրեն պատկանող «Kia» մակնիշի «47 II 007» համարանիշի ավտոմեքենայով երթևեկելիս է եղել Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցով, որի ժամանակ նույն փողոցով երթևեկելիս է եղել նաև «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը չի զիջել ճանապարհը, ինչից հետո ավտոմեքենաների միջից փոխադարձ ձայնային ազդանշաններ են հնչեցրել, ժողովրդի լեզվով ասած՝ իրար վրա «սիգնալ» են տվել, ինչի շուրջ էլ տեղում պարզաբանումներ կատարելու նպատակով Ռաֆիկ Մ.-ն կանգնեցրել է ավտոմեքենան, իջել է մեքենայից ու այդ ժամանակ հիշյալ ավտոմեքենայից իջել են նաև Արագածոտնի մարզի բնակիչներ 23-ամյա Սուրեն Մ.-ն և 19-ամյա Նիկոլայ Մ.-ն, ովքեր իրենց մոտ եղած մահակներով հարձակվել են Ռաֆիկ Մ.-ի վրա, ով անմիջապես նստել է իր ավտոմեքենան և դիմել փախուստի:
Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ պարզաբանումներ կատարելու նպատակով դեպքի մասին Ռաֆիկ Մ.-ն կարճ ժամանակում իր ընկերներին է տեղեկացրել դեպքի մասին և իր ընկերների հետ հավաքվել են Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցում գտնվող «ՎՏԲ» բանկի հարևանությամբ:
Նույն վայրից արդեն ժամը 21:00-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում Ռաֆիկ Մ.-ի ընկերներից Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Խ.-ն, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Ա.-ի անվամբ հաշվառված, սակայն Արթուր Խ.-ի կողմից վարվող «Toyota Camry» մակնիշի «47 NK 007» համարանիշի ավտոմեքենայով իր ազգականին աշխատանքից տուն տանելու նպատակով երթևեկել է Աշտարակ քաղաքի Մաշտոցի փողոցի ուղղությամբ, որի ժամանակ Վ. Պետրոսյան փողոցում գտնվող «Գինիների» գործարանի հարևանությամբ քայլող Սուրեն և Նիկոլայ Մովսիսյաններից Սուրեն Մ.-ն իր մոտ եղած անօրինական պահվող, դեռևս չպարզված տեսակի հրազենով կրակոցներ է արձակել Արթուր Խ.-ի վարած «Toyota Camry» «47 NK 007» համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Բարեբախտաբար կրակոցների արդյունքում զոհեր և վիրավորներ չեն եղել, իսկ ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքով հետքեր, Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցի 3-րդ հասցեում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքներն ամբողջական բացահայտելու, Սուրեն և Նիկոլայ Մ.-երին, ինչպես նաև հանցագործության գործիք հանիդսացող հրազենը հայտնաբերելու ուղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության (վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Հովսեփյանի գլխավորությամբ), ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները (բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ), ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կատարելով հսկայածավալ ճիշտ և գրագետ աշխատանքներ, պարզել էին մայիսի 9-ին Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում «Mercedes» և «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաների վրա կրակոցներ արձակած կասկածյալի ենթադրյալ գտնվելու վայրը։
Ոստիկանները, այնուհետև տեսնելով, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, բացատրական աշխատանքներ էին կատարել կասկածյալի հետ, ով ժամը 21:00-ի սահմաններում կամավոր ներկայացել էր ոստիկանության Աշտարակի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը, ով Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Վահե Մովսիսյանն էր, փաստերի ճնշման տակ խոստովանել էր, որ ինքն է կրակոցներ արձակել իր մոտ եղած որսորդական հրացանով, որը նա գտել էր Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող ձորից։
Վ. Մովսիսյանը ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել էր ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Ոստիկանները հայտնաբերել էին նաև հանցագործության գործիք հրացանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով մեքենաները, որոնց վրա կրակոցներ էր արձակել Վ. Մովսիսյանը, սեփականատերերը Աշտարակում վայելում էին մեծ հեղինակություն, երբևէ առնչություն չեն ունեցել քրեական պատմությունների հետ, ու դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին, որ իրենց համար առեղծված է, թե ում ձեռքն է գնացել, որ այդ ընտանիքի անդամների նկատմամբ ոտնձգություն կատարեն, այն դեպքում, երբ այդ ընտանիքի անդամները մեծ հարգանք են վայելում ոչ միայն Աշտարակում, այլ նաև միշտ օգնության ձեռք են մեկնել սոցիալապես անապահով կարիքավորների ու երբեք այդ մասին չեն բարձրաձայնել։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+