206365 դիտում
20:04 11-12-2021
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են 10-ից ավելի ինքնաձիգից արձակված պարկուճներ և ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, դեկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արաբկիր 39 փողոցում, բարձրահարկ շենքերից մեկի մոտ կրակոցներ են հնչել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպեր գծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Պարեկները դեպքի վայրը սահմանազատել են, և այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի, բաժնի պետի տեղակալ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատում են հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ՝ Արմեն Զոհրաբյանը, Արմեն Ոսկանյանը, Տիգրան Սահակյանն ու Էդգար Այվազյանը։
Տեղում աշխատում են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։
Դեպքի վայրում հայտնաբերվել են 10-ից ավելի ինքնաձիգից արձակված-կրակված պարկուճ և Maybach մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր։
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի երկու հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունն ու հանցագործության գործիք՝ ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք հիվանդանոցներում վիրավոր քաղաքացի տեղափոխե՞լ է, թե՞ ոչ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15538 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35789 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց