211652_close_icon
views-count2365 դիտում article-date 12:27 07-09-2024

Աշխարհի ամենաթանկ կովն աճուրդում վաճառվել է ավելի քան 4 մլն դոլարով

Բրազիլիայում միլիոնավոր կովեր կան, բայց դրանից մեկը հատկապես շատ արտասովոր է։ Ձյունաճերմակ մարմնով հսկան գտնվում է  անվտանգության տեսախցիկների, անասնաբույժի և զինված պահակների հսկողության ներքո։

Այս տարվա հունիսին կայացած աճուրդում նրա համար վճարել են ավելի քան 4 մլն դոլար։ Այդպիսով նա դարձել է ռեկորդակիր՝ ստանալով աճուրդներում երբևէ վաճառված ամենաթանկ կովը։  Այգ գումրը երեք անգամ գերազանցել է նախկին ռեկորդը։ Այն կշռում է  1100 կիլոգրամով, երկու անգամ ավելի ծանր է, քան իր ցեղատեսակի  միջին չափահասը:

Նրան ձեռքբերած տերերը Բրազիլիայի մայրուղիներից մեկի երկայնքով կովի լուսնակարներով գովազդային վահականեր են տեղադրել՝ կոչ անելով գնալ ու տեսնել աշխարհի ամենագեր կովին։
AP-ն գրում է, որ անասնաբուծությունը Բրազիլիայի տնտեսական զարգացման հիմնական աղբյուրն է, և կառավարությունը ձգտում է նվաճել արտահանման նոր շուկաներ:

Viatina-19 ցեղատեսակի կովերը շատ հարմար է Բրազիլիայի կլիմայական պայմաններին, այն մսատու է։ Դրանք բարձր գներով վաճառվում են աճուրդներում, այնքան բարձր, որ հարուստ գյուղատնտեսները կիսում են դրանք միմյանց հետ։
Բազմացնելու նպատակով նույնիսկ այս կենդանիների սերմնահեղուկից պատրաստում են սաղմեր, տեղադրում դրանք փոխնակ կովերի մեջ։

Նմանատիպ նյութեր