211652_close_icon
views-count2038 դիտում article-date 19:52 21-06-2020

Կուրտ Քոբեյնի կիթառը աճուրդում վաճառվել է ռեկորդային` ավելի քան 6 միլիոն դոլարով

ԱՄՆ-ի աճուրդներից մեկում Nirvana խմբի նախկին վոկալիստ Կուրտ Քոբեյնի ակուստիկ կիթառը, որով նա նվագել է 1993 թվականին, վաճառվել է ռեկորդային` ավելի քան 6 միլիոն դոլարով: Այս մասին տեղեկացնում է [url=https://korrespondent.net/lifestyle/4243150-hytara-kurta-kobeina-ushla-s-molotka-za-rekordnye-shest-myllyonov-dollarov?fbclid=IwAR04vRuDO6y48I2mNqRUxJTQ-15PSC6dDUOyxJm4Dcmdv8pmOrgI7_afjdA]korrespondent.net[/url] կայքը` հղում տալով Julien's Auctions աճուրդային տանը: «Վաճառված է 6․010․000 դոլարով: Նոր համաշխարհային ռեկորդ կիթառի համար: Կուրտ Քոբեյնի կիթառն է, որով հանդես է եկել MTV Unplugged համերգի ժամանակ»,- ասված է աճուրդային տան հայտարարության մեջ: Հայտնի է, որ Քոբեյնը այդ կիթառով նվագել է 1993 թվականի նոյեմբերի 18-ին` մահվանից շուրջ 5 ամիս առաջ: 1994 թվականին Քոբեյնը ինքնասպան էր եղել:

Նմանատիպ նյութեր